Արմեն Փամբուխչյանը՝ քաղաքապետի առաջին տեղակալ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւան քաղաքի ավագանին հոկտեմբերի 26-ին արտահերթ նիստ կգումարի։ Նիստի օրակարգում ընդգրված է 4 հարց՝ քաղաքապետի առաջին տեղակալի եւ 3 փոխքաղաքապետերի նշանակման հարցը։
Երեւանի ավագանուն առաջարկվելու է Արմեն Փամբուխչյանին նշանակել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն`քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին։ Քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երևանի ավագանու անդամ։
Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանը Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբն էր ղեկավարում։ Նա Արտակարգ իրավիճակների նախարարն էր, մինչ նախարարության լուծարումը։
Իսկ քաղաքապետի տեղակալներ կընտրվեն Լեւոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը եւ Սարգիս Մադաթյանը։