Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը՝ շախմատի Սերբիայի թիմային չեմպիոն

Հայաստանի առաջատար շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Բելգրադի «Ցրվենա զվեզդա» ակումբի կազմում մասնակցել են Սերբիայի կանանց շախմատի թիմային առաջնությանը:

 

12 ակումբների մրցամարտում «Ցրվենա զվեզդան» 33 հնարավորից վաստակել է 29 միավոր և զբաղեցրել 1-ին տեղը: Առաջին խաղատախտանի վրա հանդես եկած Էլինա Դանիելյանը անցկացրել է 9 պարտիա և վաստակել 5,5 միավոր: Լիլիթ Մկրտչյանի արդյունավետությունը կազմել է 80 տոկոս՝ 10 պարտիա, 8՝ միավոր: Նա այդ ցուցանիշով ետ է մնացել միայն 2-րդ տեղը գրաված «Չեստ ի սլավա» ակումբի անդամ Էլիֆ Մեհմեդուց, որը 11 հնարավորից վաստակել է 9,5 միավոր: