A
A
Փող չունեն
Ֆինանսական դժվարությունների պատճառով Երեւանի հանդբոլի պատանեկան հավաքականները չեն մասնակցել հանդբոլի Լոռու մարզի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Վանաձորում կազմակերպված մինչև 17 եւ 14 տարեկան պատանիների միջազգային մրցաշարերին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Իսկ ահա հարեւան Վրաստանի թիմերը` Թբիլիսիի եւ Բաթումի ընտրանիները, նման խնդիրներ չեն ունեցել եւ ժամանակին ժամանել են մրցավայր:
Ինչպես 17, այնպես էլ 14 տարեկանների մրցումներում հաղթել են Թբիլիսիի պատանի հանդբոլիստները: Ավագ տարիքի մարզիկների մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրել է Վանաձորը, իսկ կրտսեր տարիքում` Ալավերդին: