Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Իտալացիները Հենրիխ Մխիթարյանին համեմատել են Ուսեյն Բոլտի հետ (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրի «Տորինո» - «Ինտեր» հանդիպումից հետո, որն ավարտվել է միլանյան ակումբի վստահ հաղթանակով՝ 3:0, տեղի լրատվամիջոցները 6,5 գնահատական են դրել Հենրիխ Մխիթարյանին:

«Թերևս առաջին խաղակեսում «Ինտերի» լավագույն տարակուսանքն էր, «ամենաարագը» և ամենաանմիջականը: Նա դուրս է թռչում երկրորդ խաղակեսում և վերջում Բոլտի ռեժիմով 11 մետրանոց է վաստակում», - գրում է «Գազետա դելո Սպորտը»:

Նշենք, որ այդ խաղում Հենրիխ Մխիթարյանն այնքան էլ ակտիվ չէր, հիմնականում իր գոտում էր գործում, սակայն խաղավերջում այնպիսի մեծ արագությամբ է ճեղքում «Տորինոյի» պաշտպանությունը, որ մրցակիցը միայն խաղի կանոնների խախտմամբ է կարողանում կանգնեցնել նրան: Դրա համար էլ հայտնի թերթը Հենրիխ Մխիթարյանին համեմատել է աշխարհի ամենաարագավազ աթլետի՝ Ուսեյն Բոլտի հետ:

Նշենք, որ «Ինտերն» այդ հաղթանակից հետո վաստակել է 22 միավոր և բարձրացել 1-ին հորիզոնական: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի հոկտեմբերի 24-ին, չեմպիոնների լիգայի խմբային փուլում: