A
A
Դմիտրի Մեդվեդեւը գոհ չէ թիմից
«Ես, չնայած մեծ ցանկությանս, շատ քիչ եմ լինում ֆուտբոլի հանդիպումներին: Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, սիրում եմ հեռուստատեսությամբ նայել ֆուտբոլային խաղերի ընթացքին:
Դա շատ հետաքրքիր է: Իսկ թե որ թիմին եմ երկրպագում կարող եմ ասել, որ Մոսկվա եմ եկել Պիտերից», - այսօր Մոսկվայի մարզի տեխնիկական ուսումնարանների սովորողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Խոսելով Ռուսաստանի հավաքականի ելույթների մասին` նա ասել է, որ գոհ չէ թիմի վերջին արդյունքներից. «Ես այժմ ցավում եմ ռուսական ֆուտբոլի համար: Ինչ խոսք, չեմ թաքցնում, հետեւում եմ Ռուսաստանի հավաքականի ելույթներին: Ավաղ, մեր ազգային թիմն անկայուն խաղ է ցուցադրում, ինչը հաճախ տխուր զգացողություններ է առաջացնում իմ մոտ»: