A
A
Մեր ձյուդոյիստները կմեկնեն Մոսկվա եւ Բուխարեստ
Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մասնակցի Դաղստանի Խասավյուրտ քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին, որի ժամանակ խաղարկվում են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմից սահմանված մրցանակները:
Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից:
Մրցաշարի կազմակերպիչները երեկ հայտարարել էին, որ մրցումներին մասնակցելու են 8 երկրների ինը հավաքականներ, այդ թվում նաեւ Հայաստանի ընտրանին:
Սակայն մեր ձյուդոյիստներն այժմ պատրաստվում են Մոսկվայում կայանալիք «Մեծ շլեմի» մրցումներին, որը տեղի կունենա մայիսի վերջին: Այնուհետեւ Հայաստանի հավաքականը կմեկնի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ հունիսի 2-4-ը կկայանա աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: