A
A
«Բաքվի՝ ԼՂ հայերին էթնիկ զտման ենթարկելու ծրագիրն արդեն իրականություն է»․ Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում, մասնավորապես, շեշտեց՝ 9 ամիս առաջ, կանգնած այստեղ, նախազգուշացրել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերին էթնիկ զտման ենթարկելու ծրագիր է իրագործում։
«Տիկին նախագահ, մեծ ցավով եմ այսօր ես ասում, որ դա հիմա արդեն իրականություն է։ 9-ամսյա շրջափակումից հետո, որով կոպտորեն խախտվել են դատարանի որոշումները և, ի հեճուկս միջազգային լայնածավալ դատապարտման, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին մասշտաբային հարձակում ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի վրա, ցինիկաբար այդ ժամանակ Լաչինի միջանցքը բացեց 9 ամսվա ընթացքում առաջին անգամ՝ մի նպատակով, որ 100 հազարից ավելի փախչող հայերին դուրս թողնի այնտեղից», - հայտարարեց Կիրակոսյանը։
Ընդգծելով, որ հազարամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը հայերե են եղել՝ Կիրակոսյանը շեշտեց՝ այսօր Լեռնային Ղարաբաղում գրեթե հայեր չկան։
«Եթե սա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ՝ որն է էթնիկ զտումը», -ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։
Սեպտեմբերի 28-ին Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտման հարցով Ադրբեջանի դեմ հայց ներկայացրեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:
Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է արել հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:
Երևանն ակնկալում է, որ Բաքուն «ձեռնպահ կմնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ։