Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կորոշվի եզրափակիչի երկրորդ մասնակիցը

Սպորտ
3290bbcfb0563520c5fbf8086aede4ac

Այսօր տեղի կունենա Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը, որի ժամանակ հայտնի կդառնա եզրափակիչի երկրորդ մասնակիցը: Երեւանի «Հրազդան» մարզադաշտում «Ուլիսը» կհյուրընկալի Գյումրիի «Շիրակին»:

Հանդիպման ֆավորիտ հանդիսանում են դաշտի տերերը, քանի որ երկու շաբաթ առաջ նրանք հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթանակ են տարել: Այդպես են մտածում նաեւ բուքմեյքերները, որոնք «Ուլիսի» հաղթանակը գնահատել են 1.45 գործակցով: Սակայն ուշագրավն այն է, որ «Շիրակի» շանսերը սովորականից բարձր է` 4,50 գործակից: Օրինակ, Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Սիթի» - «Վեսթ Հեմ» խաղի գործակիցներն այսպիսին են. առաջին թիմի հաղթանակը կազմում է 1,43 գործակից, իսկ երկրորդինը` 7,90:

Ինչեւէ, եզրափակիչ մտնելու համար «Ուլիսին» բավական է ոչ-ոքի ավարտել հանդիպումը, իսկ ահա «Շիրակին» անհրաժեշտ է միմիայն հաղթանակ տանել: Նշենք, որ 1:0-ի դեպքում կնշանակվի լրացուցիչ ժամանակ, իսկ եթե դա էլ արդյունք չտա, ապա հաղթողը կորոշվի 11 մ հարվածաշարում:

Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ առաջինը մտել է «Միկան», որը պայքարից դուրս է բերել «Բանանցին»: