Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեկ շաբաթ ֆեդերացիայում»՝  արցախցի երեխաների համար

Սպորտ
1234246_10201372793014246_178664319_n

Մեկ շաբաթ անընդմեջ՝ 2-3 ժամ խաղեր, դասեր, արշավներ, ճանաչողական այցեր Երևանում, մագլցումներ և այլ միջոցառումներ՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանված 8-14 տարեկան երեխաների համար:  

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան մի քանի օրից կմեկնարկի «Մեկ շաբաթ ֆեդերացիայում» բարեգործական ծրագիրը։

Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը հայտնեց, որ դեռևս ընթանում է մասնակիցների հավաքագրումը։  

 «Դիմել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ երեխաների հավաքագրման համար:  Ծրագիրը իրականացնում ենք մեր միջոցներով․ որոշակի աջակցություն ստացանք անհատ մարդկանցից: Գումարը առաջին փուլում լրիվ բավարար է ծրագիրն իրականացնելու համար: Ծրագրի ընդլայնման դեպքում միգուցե դիմենք պետության օգնությանը»,-ասաց նա։

Կազմակերպիչների ակնկալիքները մեծ են:  Բայց լեռնագնացություն՝ փոքրիկ գագաթների նվաճում, ծրագրում չկա:

«Փոքրերը միգուցե թույլ են, հյուծված են, առողջական, ֆիզիկական խնդիրներ ունեն», - նշեց Սուրեն  Դանիելյանը:

Փոքրիկ մագլցումներ, այնուամենայնիվ,   կլինեն Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում՝ կրկին կախված երեխաների ֆիզիկական և հոգեկան վիճակից:

Ծրագրի հաջղության դեպքում՝ այն կարող է իրականացվել նաեւ մարզերում։