A
A
«ՄանՅուն» հաղթեց «Շալկե-04»-ին
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում գերմանական «Շալկե-04»-ը սեփական «Ֆելտինս Արենա» մարզադաշտում պարտվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»` 0:2:
Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա ընդմիջումից հետո հյուրերի ֆուտբոլիստներ Ռայան Գիգզը եւ Ուեյն Ռունին երեք րոպեի ընթացքում երկու անգամ գրավեցին դաշտի տերերի դարպասը եւ վստահ հաղթանակ պարգեւեցին իրենց թիմին` պատասխան խաղից առաջ:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ առաջին թիմը, որը չեմպիոնների լիգայի մեկ խաղարկությունում արտագնա բոլոր խաղերում անառիկ են պահել սեփական դարպասը: Մանչեսթերցիները վերջին անգամ մրցակցի հարկի տակ գոլ էին բաց թողել 384 օր առաջ, գերմանական «Բավարիայից»:
Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 4-ին, Մանչեսթերում: