Բացել լրահոսը Փակել լրահոսը
387737683_276839881978788_7331637522595534915_n
A A
Պաշտոնական

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 8-ին, ժամը 16։02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Honda» (վարորդ՝ Հ. Դ., ծնված 1958 թ.) և «VAZ» (վարորդ՝ Գ. Ռ., ծնված 1975 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչից վնասվել են «Opel» (վարորդ՝ Ս. Մ.), «Nissan» (վարորդ՝ Ա. Մ.) և «Toyօta» (վարորդ՝ Ա. Հ. ) մակնիշների ավտոմեքենաները:
 
«Honda» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն. Դ.-ն (ծնված 1966 թ.) և Ա. Դ.-ն (ծնված 1991 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։