Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika (2)
A A
Սպորտ

Հարություն Մերդինյանը և Վահագն Դավթյանը գրավեցին 4-րդ տեղերը. մարմնամարզության ԱԱ

Բելգիական Անտվերպեն քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկեցին առանձին գործիքների եզրափակիչները: Հայաստանից հանդես եկան 3 մարմնամարզիկ:

Նժույգթափերի եզրափակիչում Հարություն Մերդինյանը 14.600 միավորով գրավեց 4-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն ճանաչվեց իռլանդացի Ռիս Մաք-Քլինեգհենը, որը վաստակեց 15.100 միավոր:

Օղակների եզրափակիչ մրցումներում Վահագն Դավթյանը 14.700 միավորով նույնպես գրավեց 4-րդ տեղը: Նա ընդամենը 0.133 բալով ետ մնաց չինացի Հաո Յուից: Մեր մյուս մարմնամարզիկը՝ Արթուր Ավետիսյանը, մրցաշարն ավարտեց 7-րդ հորիզոնականում: Առաջին տեղը գրավեց Չինաստանի երկրորդ ներկայացուցիչ Յան Լիուն, որը ցույց տվեց 15.233 ֆանտաստիկ արդյունք:

Վաղը հենացատկի եզրափակիչում հանդես կգա Արթուր Դավթյանը, որը հաղթել է որակավորման փուլում և նվաճել Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր: