Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանացիները ուժեղ են սեփական դաշտում

Սպորտ
4236bca5fed988c021dfc486bd47b1df

յսօր կկայանա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը:

Գերմանական «Շալկե-04»-ը Գելզենկիրխենի «Ֆելտինս Արենա» մարզադաշտում կընդունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:

Դաշտի տերերը սեփական հարկի տակ անցկացրած նախորդ 5 հանդիպումերում միայն հաղթանակներ են տարել («Լիոն»` 3:0, «Հապոել»` 3:1, «Բենֆիկա»` 2:0, «Վալենսիա»` 3;1, «Ինտեր»` 2:1): Սակայն այդ փաստը չի մտահոգում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին, քանի որ նրանց սիրելի թիմը այս մրցաշարում շատ հաջող է հանդես գալիս մրցակիցների դաշտում: Հյուրընկալվելիս անգլիացիները ոչ միայն պարտություն չեն կրել, այլեւ գոլ բաց չեն թողել:

Նախնական հաշվարկներով խաղի ֆավորիտ համարվում է «Մանչեսթեր Յունայթեդը», որը գերմանական ակումբների հետ մրցամարտերում վերջին անգամ անհաջողության է մատնվել 10 տարի առաջ, 2001 թվականին, երբ երկու խաղերի արդյունքներով զիջել էր Մյունխենի «Բավարիային»:

Բուքմեյքերների կարծիքով այդ խաղում հաղթելու մեծ հնարավորություն ունեն Մանչեսթերի «կարմիր սատանաները»` 2,10 գործակից: «Շալկե-04»-ի հաղթանակը գնահատվում է 3,20 գործակցով: