A
A
Մհեր Օհանյանը՝ սամբոյի պատանիների աշխարհի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինՂրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվող 2023թ սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի սամբիստները մրցումային առաջին օրը նվաճել են երկու մեդալ: Այդ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Պատանիների 71 կգ քաշային կարգում Մհեր Օհանյանը եզրափակչում 3։1 հաշվով հաղթել է ադրբեջանցի սամբիստին և նվաճել ոսկե մեդալ: Պատանիների 98 կգ քաշային կարգում Արսեն Հայրապետյանը նույնպես հասել է եզրափակիչ, սակայն լարված գոտեմարտում 1:3 հաշվով պարտվել է ռուսաստանցի Վալերի Գերասիմենկոյին և բավարարվել է արծաթե մեդալով։
Այսօր պայքարի կելնեն ևս վեց հայ մարզիկներ։