Բացել լրահոսը Փակել լրահոսը
1121438
A A
Քաղաքականություն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ռազմական գործողության մեկնարկի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե թրեր» ռազմական գործողության մեկնարկի մասին՝ ի պատասխան պատեղստինյան ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման գործողությունների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Times օf Israel-ը:

Պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 հրթիռ: Նրա խոսքով ՝ ՀԱՄԱՍ-ը Իսրայելի տարածք է ներթափանցել ցամաքից, ծովից և օդից ։ Նշվում է, որ Իսրայելը հույս ունի տասնյակ հազարավոր զինվորների կանչել։