A
A
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Մերսեդես»-ը հայտնվել է Հրազդան գետում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարության փրկակար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան գետում ավտոմեքենա է ընկել:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Պարզվել է, որ Հրազդան գետում է հայտնվել Mercedes մակնիշի ավտոմեքենա: Քանի որ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա, հրշեջները որևէ գործողություն չեն կատարել:
Ըստ աղբյուրի, հրշեջների՝ դեպքի վայրից հեռանալուց հետո պարեկներին հանձնարարվել է հեռանալ դեպքի վայրից: