Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 6.10.
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել է Չեռնոգորիա

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ուղեկցությամբ մեկնել է Չեռնոգորիա: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Տեղի Բուդվա քաղաքում մեր մարզիկները կմասնակցեն Եվրոպայի գավաթի անդրանիկ խաղարկությանը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 507 հազար դոլար է: Հաղթողները կստանան 15 հազարական դոլար, 2-րդ տեղերը՝ 10․000-ական, 3-րդ մրցանակակիրները՝ 5000-ական, իսկ 5-րդ տեղերը՝ 1000-կան: Եզրափակիչ մարտերը նախատեսվում է անցկացնել բացօթյա ասպարեզում:

Հայաստանի հավաքականի այդ մրցումներում հանդես կգա լրիվ կազմով․ Բարեղամ Հարությունյան (48 կգ քաշային կարգ), Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Ռուսլան Ասլիկյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Արթուր Ղազարյան (60 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Զավեն Գալստյան (71 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ), Դավիթ Չալոյան (+92 կգ):