Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախում տեղի է ունեցել քաղաքական հեղաշրջում, հրաժարվել են երկխոսությունից. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)

Սյունիքը ՀՀ սուվերեն տարածք է: ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը վիճարկման ենթակա չեն եւ մենք` որպես ՀՀ Ազգային ժողով, Կառավարություն ամեն բան անելու ենք ՀՀ ինքնիշխանությունը, սահմանների անվտանգությունն ապահովելու համար. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` հոկտեմբերի 5-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք աշխարհաքաղաքական շահեր ունեցող պետությունները կարող են հավակնություն ունենալ Սյունիքի նկատմամբ եւ հնարավոր է նույն սցենարի կրկնություն, ինչպես Լեռնային Ղարաբաղի դեպքում:

Անդրադառնալով վարչապետի` Գրանադայում կայանալիք հանդիպմանը` խմբակցության անդամ Արման Եղոյանը հիշեցրել է, որ հանդիպումից առաջ մի շարք ընդդիմադիր գործիչներ եւ լրագրողներ հայտարարություն են տարածել այն մասին, որ այդ հանդիպմանը Հայաստանը պետք է ստորագրի մեր երկրի համար անբարենպաստ, իսկ Ադրբեջանի համար բարենպաստ մի փաստաթուղթ: Սակայն, Արման Եղոյանի խոսքով կյանքը ցույց տվեց, որ այդ հանդիպումից հրաժարվեց Ադրբեջանը: «Պարզ է, որ Ադրբեջանը չէր հրաժարվի մի հանդիպումից, որտեղ իր համար բարենպաստ փաստաթուղթ պետք է ստորագրվեր»,- ընդգծել է պատգամավորը:

Ըստ Արթուր Հովհաննիսյանի` Գրանադայում կայանալիք քննարկումները տեղի են ունենալու այն հիմնական սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ խոսել է ՀՀ վարչապետը խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ժամանակ. «Սկզբունքներից առաջինը վերաբերում է փոխադարձաբար տարածքային ամբողջականությունների ճանաչմանը, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` իրավազորության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա: Եվ երրորդ սկզբունքն այն է, որ դեմարկացիան եւ դելիմիտացիան պետք է տեղի ունենան Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»:

Խմբակցության քարտուղարը նշել է, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը նախապես է պլանավորված եղել: Հայկական պատվիրակությունը կհանդիպի եվրոպական քաղաքական ներկայացուցչության մի շարք անդամների հետ   ներկայացնելու Հայաստանի մոտեցումները, սկզբունքները եւ դիրքորոշումները: