Նշաձողը մենք ցածրացրինք, ԼՂ-ն բարձրացրեց․ ո՞վ արգելեց նրանց մեկնել Սոֆիա․ գաղտնիքներ՝ Փաշինյանից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ համաձայնեցված է իջեցրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը, որպեսզի ապահովվի միջազգային հանրության կոնսոլիդացիան։ Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այո, մենք նշաձողը իջեցրինք, ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների հետ համաձայնեցված, բայց փոխարենը ինչ տեղի ունեցավ՝ մենք իջեցրինք՝ Լեռնային Ղարաբաղը բարձրացրեց և արեց ձեր (ընդդիմության-խմբ․) քաջալերմամբ։ Եթե նրանք մեր ընդհանուր պայմանավորվածությունը և ըմբռնումը պահեին, այդպես չէր լինի։ Մենք ասեցինք, որ միջազգային հանրությունը կոնսոլիդացիա կապահովի։ Այո, միջազգային հանրությունը Սոֆիայում, ըստ էության, միջազգային մեխանիզմների շրջանակներում հանդիպում էր առաջարկել Լեռնային Ղարաբաղին (Ադրբեջանի հետ-խմբ․)։ Իսկ ինչո՞ւ չգնացին, որովհետև ԼՂ-ին արգելեցին գնալ։ Ո՞վ արգելեց։ Դա ոչ մեկը չգիտի»,- ասաց Փաշինյանը։