A
A
Սարգիս Հայրապետյանը 23-րդն է աշխարհում
Երեկ Մոսկվայում մեկնարկեց գեղասահքի աշխարհի առաջնությունը:
Մրցումների առաջին օրը տեղի ունեցան տղամարդկանց մենասահքի որակավորման մրցումները: Այս առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սարգիս Հայրապետյանը 24 գեղասահորդների պայքարում գրավեց նախավերջին` 23-րդ տեղը եւ ավարտեց ելույթները:
Հաջորդ փուլ մտան 1-12-րդ տեղերը գրաված մարզիկները, որոնք կշարունակեն խաղարկել մեդալները: