Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+figurni 28.09.
A A
Սպորտ

Երևանում կայանալիք գեղասահքի պատանեկան «Գրան Պրիին» կմասնակցեն 35 երկիր

Հոկտեմբերի 4-7-ը Երևանում կկայանա գեղասահքի միջազգային ֆեդերացիայի պատանեկան «Գրան Պրիի» վերջին՝ 8-րդ փուլը։

 

Մրցաշարին մասնակցելու ցանկություն են հայտնել 35 երկիր՝ Հայաստան, Ավստրիա, Խորվաթիա, Չեխիա, Էստոնիա, Վրաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Ղրղըզստան, Լյուքսեմբուրգ, Իսլանդիա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Պերու, Ֆիլիպիններ, Ռումինիա, Շվեյցարիա, Բելգիա, Բուլղարիա, Կանադա, Իսպանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Հոնկոնգ, Իսրայել, Ճապոնիա, Ղազախստան, Հարավային Կորեա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Սլովենիա, ԱՄՆ և Ուզբեկստան:

 

Մեդալներ կխաղարկվեն տղաների և աղջիկների մենասահքում և պարային զույգերի մրցումներում։ Ութ փուլերի արդյունքներով առաջին վեց տեղերը գրաված գեղասահորդները կմտնեն 2023-2024 թվականների պատանեկան «Գրան Պրիի» եզրափակիչ փուլ, որը կանցկացվի մեծահասակների եզրափակիչի հետ միասին, դեկտեմբերի 7-ին, Չինաստանում:

 

Երևանում կայանալիք «Գրան պրիին» Հայաստանը կունենա երկուական մասնակից մենասահքերում: Տղաներից հանդես կգան Սեմյոն Դանիլյանցն ու Միքայել Սալազարյանը, իսկ աղջիկներից՝ Սոֆի Կարապետյանն ու Ռուբինա Սիմոնյանը։

 

Երևանի «Գրան պրիի» մենասահքի հաղթողները կստանան 2000 դոլար պարգևավճար, պարային զույգը՝ 3000: