A
A
Հայաստանի շախմատի ակադեմիան կացարան կտրամադրի արցախահայությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի ակադեմիան այսօր հանդես է եկել կոչով կապված արցախցիների բռնի տեղահանության հետ։
«Հարգելի շախմատիստներ, ծնողներ, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա Ակադեմիան ժամանակավորապես կացարան է տրամադրելու արցախահայությանը:
Հնարավորության դեպքում կարող եք ակադեմիա մոտեցնել չոր սնունդ, հիգիենայի պարագաներ:
Հագուստի անհրաժեշտության դեպքում կտեղեկացնենք։
Հ.Գ. Օգնության համար զանգահարել 091 192 514 հեռախոսահամարով»։