Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Վարդանյան
A A
Պաշտոնական

Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ սահմանին․ Վարդանյանի կնոջ հայտարարությունը (տեսանյութ)

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
 
Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։
Շրջափակման տասը ամիսների ընթացքում Ռուբենը ուս ուսի տված կանգնել է արցախցիների կողքին, տանել դժվարությունները, նրանց հետ պայքարել գոյատևման համար։ Ես աղոթում եմ, որ ամուսինս անվնաս ազատ արձակվի և խնդրեմ ձեր աջակցությունը:
 
Վերոնիկա Զոնաբենդ
 
Համացանցում հրապարակվել են կադրեր․