Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտյոմ Բաղդասարյանը նունպես պարտվեց

Սպորտ
afecb1c2a6995a1bda4e2f6e83e05b0c

Ձյուդոյի Եվրոպայի 2011 թ առաջնության երկրորդ օրը մեր հանրապետությունից մասնակցեց միայն 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը:

Նա առաջին մարտում հաղթեց ռումինացի Ադրիան Նիկուլաե Մերջեին, սակայն երկրորդում պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Ամբակո Ավալիանիին եւ ժամանակից շուտ ավարտեց ելույթները: Հիշեցնենք, որ նախօրեին նույնպիսի ճակատագրի էին արժանացել մեր 4 մարզիկները` 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, 66 կգ քաշայիններ Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանը եւ միակ կին ձյուդոյիստ, 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը:

Այդպիսով, Ստամբուլից մեդալով վերադառնալու մեր վերջին հույսը 100 կգ քաշային Հակոբ Առաքելանն է, որը վաղը առաջին փուլում կմրցի Իսրայելի ներկայացուցիչ Արիել Զեվիի հետ: