Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+aronyan 23.09.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը ջենթլմեն գտնվեց և խաղաց իրեն վիրավորած Մամեդյարովի հետ

ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանն Ամստերդամում անցկացվող շախմատի Լևիտովյան շաբաթի շրջանակում այսօր մրցեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ, որը մի քանի օր առաջ արձագանքել էր Լեռնային Ղարաբաղի մասին հայ շախմատիստի կատարած կոչին, և նրան մեղադրել անազնվության մեջ:

 

Պարտիան տևեց ընդամենը 5 րոպե: Սպիտակներով հանդես եկող Լևոն Արոնյանը 11-րդ քայլից հետո գրոսմայստերական ոչ-ոքի արեց և անմիջապես հեռացավ սրահից: Պարտիայի մեկնաբանն անընդհատ կրկնում էր, որ Լևոն Արոնյանը ջենթլմեն գտնվեց և չհրաժարվեց հանդիպումից, չնայած դրա համար ուներ հիմնավոր պատճառներ:

 

Նշենք, որ արագ շախմատի կանոններով անցկացվող մրցաշարն այժմ գլխավորում է Լևոն Արոնյանը, որը 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր: Նրան հաջորդում են աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, փոխչեմպիոն Յան Նեպոմյաշչին և Պյոտր Սվիդլերը, որոնք ունեն 5-ական միավոր:

 

Մրցաշարին մասնակցում են 10 գրոսմայստեր: Այն անցկացվում է երկու շրջանով: Հաջորդ 9 տուրերը կկայանան սեպտեմբերի 25-ին և 26-ին: