A
A
Հայաստանի հ/հ ոճի ըմբիշները սկսեցին պայքարը Օլիմպիական ուղեգրերի համար
Աջակցիր «Ա1+»-ինԲելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարը սկսեցին հունահռոմեական ոճի ըմբիշները, որոնք մրցանակային տեղերից բացի կվիճարկեն նաև 2024թ օլիմպիական խաղերի առաջին ուղեգրերը:
Հայաստանն այսօր ունի չորս ներկայացուցիչ։ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ քաշային կարգ) պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից, Մալխաս Ամոյանը (77 կգ)՝ 1/16 փուլից, Մաքսիմ Մանուկյանն (82 կգ) ու Դավիթ Օվասափյանը (130 կգ)՝ որակավորման փուլից:
Այսօր օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն 77 և 130 կգ քաշայինները։ Դրա համար հարկավոր է հասնել եզրափակիչ կամ զբաղեցնել 3-րդ տեղը: Մեկ ուղեգիր կվիճարկեն նաև բրոնզե մեդալի համար մարտում պարտված ըմբիշները: