Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթող թիմը կստանա 10 հազար դոլար

Սպորտ
8da93d039519975c5465bcc03e4e069c

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանին մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը ապրիլի 26-30-ը կմասնակցի «Ղազախստանի նախագահի գավաթի» խաղարկությանը:

Ինչպես տեղեկացնում է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հանդիպումները կանցկացվեն երկրի մայրաքաղաք Աստանայի նորակառույց «Աստանա-Արենա» մարզադաշտում: Մրցաշարի հաղթողը կստանա նախագահի գավաթը եւ կպարգեւատրվի 10 հազար դոլարով: Հաջորդ երկու տեղերը գրավող թիմերը կխրախուսվեն համապատասխանաբար 6 եւ 4 հազար դոլարով:

Այս տարվա «Ղազախստանի նախագահի գավաթի» խաղարկությանը առաջին անգամ կմասնակցեն տարբեր երկրների պատանեկան հավաքականներ (նախկինում մրցանակը խաղարկել են ակումբային թիմերը): Ընտրական առաջին խմբում հանդես կգան Ղազախստանի, Ադրբեջանի, Իրանի եւ Ուզբեկստանի ընտրանիները: Երկրորդ խումբը ձեւավորել են Հայաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ Վրաստանի այդ տարիքային թիմերը:

Նշենք, որ խմբերում առաջին տեղը գրաված հավաքականները կհանդիպեն եզրափակիչում, իսկ երկրորդ տեղերը գրաված ընտրանիները լրացուցիչ խաղում կվիճարկեն 3-րդ տեղը: