Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կառավարության շենքի մոտ ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բուժօգնության դիմած քաղաքացիներից մի քանիսը հոսպիտալացվել են. ՀՀ ԱՆ

Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ։ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։ Նրանք այս պահին անցնում են բժշկական անհրաժեշտ հետազոտություններ։

Առողջապահության նախարարությունը նրանց առողջական վիճակի մասին կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։