
A
A
ԱՄՆ դեսպանատունը երկու հայտարարություն է տարածել
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ ԱՄՆ-ի դեսպանատունը երկու հայտարարություն՝ Alertsէ տեղադրել իր կայքում՝ ուղղված ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին։ Մասնավորապես դեսպանատունը կոչ է արել չայցելել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արարատի շրջանի Երասխ գյուղի տարածքները:
Երկրորդ հայտարարությամբ դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին չայցելել Երեւանի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի են ունենում բախումներ քաղաքացիների ու ոստիկանների միջեւ։ Դեսպանատունը հայտնում է, որ կշարունակի հետեւել իրավիճակին ու հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։