A
A
Ուկրաինայում վստահեցին իրենց մասնագետին
Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն այսօր կայացած նիստում երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել նախկինում անվանի ֆուտբոլիստ Օլեգ Բլոխինին: Նա այդ պաշտոնում կփոխարինի Յուրի Կալիտվինցեւին, որը մինչ այդ ժամանակավոր կատարում էր գլխավոր մարզչի պարտականությունները:
Հարկ է նշել, որ այդ պաշտոնին հավակնում էին նաեւ իտալացի մասնագետներ Մարչելո Լիպին եւ Կառլո Անչելոտին, սակայն գործադիր կոմիտեի 27 անդամների մեծ մասը նախապատվությունը տվել են իրենց հայրենակցին:
Հավելենք, որ Օլեգ Բլոխինը նախկինում արդեն եղել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչը: Նրա օրոք այդ երկրի ազգային թիմը մասնակցել է աշխարհի 2006 թ առաջնության եզրափակիչ մրցաշարին, ուր ուկրաինացիները հասել են մինչեւ 1/4 եզրափակիչ: