Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե Հայկ Մարությանը կամ Դոգը ՔՊ-ի հետ դաշինք կազմեն, կասեն՝ դու նրա գաղտնի ականն էիր․ Ա․Բադալյան (տեսանյութ)

 «2018թ․ հեղափոխական Էյֆորիան չկար, փող չբաժանվեց, դրա համար էլ ընտրություններին մասնակցությունը ցածր էր։ Ցածր մասնակցության երկրորդ պատճառն էլ այն էր, որ քարոզարշավի ժամանակ թեկնածուների առաջարկած բովանդակությունը գրավիչ չէր։ Պատճառներից մեկն էլ պարտությունից հետո առաջացած անտարբերությունն էր։ Նաև չկար վստահություն, որ հնարավոր է ընտրություններով իշխանություն փոխել»,- «Ա1+»-ի եթերում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած՝ Երևանի ավագանու ընտրություններին։

Վերջինիս ներկայացմամբ՝ այս ընտրություններում կոտրվեց գործող իշխանությունների՝ անպարտելի լինելու սինդրոմը։ «Հաջորդ ընտրություններում թաղային հեղինակությունները կարող է նույն ակտիվությամբ չաշխատեն ՔՊ-ի օգտին, քանի որ նրա անպարտելիության սինդրոմը վերացավ։ Ամենակարևորը՝ պետական կառավարման համակարգը, ուժային կառույցները, դատական համակարգը, քրեական հեղինակությունները տեսան, որ ՔՊ-ն անպարտելի չէ։ Սա է նրանց ամենամեծ հարվածն էր, որ հաջորդ ընտրություններին չեն կարողանա օգտագործել»,- հավելեց նա։

Քաղտեխնոլոգը նաև գտնում է, որ Երևանի ավագանու կազմում եթե Հայկ Մարությանը կամ Դոգը ՔՊ-ի հետ դաշինք կազմեն, ընտրություններին մասնակցած մյուս ուժերը կասեն՝ դու նրա գաղտնի ականն էիր։

 

Մանրամասները՝ տեսանյութում։