
A
A
Հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծով ստացված քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Խորենացու 47 հասցեում գտնվող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում։
Դիտարկման արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք՝
ü Ծիծակ մարինացված, բուսական յուղով մանրէազերծված՝ 4 տուփ
ü հում ապխտած մսային արտադրանք՝ 2 տուփ,
ü սիրողական եփած երշիկ մսային մթերք՝ 1 տուփ։
Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք՝
ü ձկան ձողիկներ` 5 կգ,
ü հալած բուսաճարպային խառնուրդ՝ 4,4 կգ։
Նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և տեղում ոչնչացվել: