Բացել լրահոսը Փակել լրահոսը
379151503_263492683313508_29095353226212008_n
A A
Հասարակություն

Գյումրիում տուն է այրվել

Սեպտեմբերի 17-ին, ժամը 14։35-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում այրվում է տուն:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:51-ին, մարվել՝ 15:35-ին: Այրվել է տունը (մոտ 60 քմ)՝ գույքով։