Հայաստանի ըմբիշներին աշխարհի առաջնությունում սպասվում են լուրջ փորձություններ
Աջակցիր «Ա1+»-ինՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։
Առաջինը մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները: Մեր հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Արսեն Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ): Այսօր պայքարը կսկսեն Նորիկ Հարությունյանը և Արման Անդրեասյանը:
Սեպտեմբերի 22-ից պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները։ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ առաջնությանը կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Նշենք, որ յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու են 5 ուղեգիր: Չորս մեդալակիրներից բացի մեկ ուղեգիր կվիճարկեն 3-րդ տեղի համար մարտում պարտված ըմբիշները: Նրանք կանցկացնեն լրացուցիչ գոտեմարտ