ՈՒԵՖԱ-ն մեղադրանքներ է ներկայացրել ՀՖՖ-ին և Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչին
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարգապահական գործ է հարուցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) և Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի նկատմամբ։ Այդ մասին այսօր հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Գործը բացվել է Երևանում կայացած Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Խորվաթիա խաղից հետո։
ՀՖՖ-ն մեղադրվում է մարզադաշտում հասարակական անցումներն արգելափակելու, քաղաքական բնույթի սադրիչ հաղորդագրության, խաղի ընթացքում պիրոտեխնիկայի օգտագորման և հանդիպումն ուշ մեկնարկելու համար։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը մեղադրվում է խաղի մեկնարկը ուշացնելու մեջ։
ՈՒԵՖԱ-ն հավանաբար նկատի ունի խաղի երկրորդ կեսի մեկնարկը, երբ Խորվաթիայի հավաքականը ժամանակին է արձագանքել մրցավարի հրավերին, իսկ Հայաստանի հավաքականը մի փոքր ուշացումով է մտել խաղադաշտ: