Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ձյուդոյիստների մրցակիցները հայտնի են

Սպորտ
d30290136dae90992864263ff56e27d9

Ապրիլի 21-ին Ստամբուլում կմեկնարկի ձյուդոյի 2011 թ Եվրոպայի առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, այսօր 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը կգոտեմարտի Սլովենիան ներկայացնող Մատիայ Տրբովիչի հետ: 66 կգ քաշային կարգում Արմեն Նազարյանի առաջին մրցակիցը կլինի բելառուսցի Դմիտրի Շերշանը, իսկ Համբարձում Տոնոյանը կհանդիպի Լատվիան ներկայացնող Դենիս Կոզլովի հետ: Կանանց մրցումներում Հայաստանը ներկայացնող 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը կմրցի Բելգիայի մարզուհի Շառլին Վան Սնիսկու հետ:

Ապրիլի 22-ին կգոտեմարտի 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը: Նա առաջին փուլում կմենամարտի ռումինացի Ադրիան Նիկուլաե Մերջեի հետ: Մեր մարզիկներից վերջինը մրցագորգ կմտնի 100 կգ քաշային Հակոբ Առաքելանը, որը ապրիլի 23-ին առաջին հանդիպումը կանցկացնի` մրցելով Իսրայելը ներկայացուցիչ Արիել Զեվիի հետ:

Հավելենք, որ Եվրոպայի այս տարվա առաջնությանը մասնակցում են եվրոպական 45 երկրների 426 մարզիկ-մարզուհիներ: