A
A
Ռուսաստանը շարունակում է աշխատել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ. Պեսկով
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը կշարունակի աշխատել Լեռնային Ղարաբաղի շրջափակման շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսական կողմը հետևողականորեն շարունակում է աշխատանքը ինչպես Բաքվի, այնպես էլ` Երևանի հետ։ Մենք դա կանենք նաև հետագայում»,- ասել է նա լրագրողներին՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շուտափույթ բացման անհրաժեշտության մասին ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։
Նրա խոսքով՝ «այժմ տարբեր տարբերակներ են քննարկվում և մշակվում կողմերի հետ»։