A
A
Հրահանգվել է մասնակցել Երևանում նախատեսվող երթին․ Անկախ դիտորդ
Աջակցիր «Ա1+»-ինԱնկախ դիտորդը ստացել է տեղեկություններ, որ ՀՀ տարբեր համայնքների վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին և տարբեր համայնքային ենթակայության հիմնարկների ներկայացուցիչներին հրահանգվել է մասնակցել սեպտեմբերի 15-ին ժամը 18։00-ին Երևանում նախատեսվող երթին։
Բացի մասնակցության կամավոր/պարտադիր բնույթը, սա նաև նշանակում է, որ այդ համայնքներից երթի մասնակիցները մեկնելու են իրենց աշխատանքային ժամերին։
Հիշեցնում ենք, որ Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների և մարդկային ռեսուրսների օգտագործումը պատժվում է տուգանքով։ (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, հոդված 40․8)
(Քրեական օրենսգիրք, հոդված 211, հոդված 236)