Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» կազմը համալրել է «Այաքսի» նախկին ֆուտբոլիստով

Երևանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել նիդերլանդցի հարձակվող Սեմ Հենդրիկսի հետ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբը։

28-ամյա խաղացողը Ամստերդամի «Այաքսի» սան է, հանդես է եկել Նիդերլանդների տարբեր տարիքային հավաքականներում։ Նա խաղացել է Նիդերլանդների, Բելգիայի և Կիպրոսի լիգաներում:

Ի դեպ, ֆուտբոլային ակումբը ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել է Ազգային պատկերասրահում, Այվազովսկու կտավի ներքո։