Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Լողացող արևային ֆոտովոլտային կայան՝ Երևանում (տեսանյութ)

Երևանյան լճի վրա բացվել է տարածաշրջանում առաջին և միակ լողացող արևային  ֆոտովոլտային կայանը: Փորձնական այս ծրագիրը կնպաստի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը և Հայաստանի էներգետիկ ոլորտի անկախությանը:

Կայանը կառուցվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ ու Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Մի քանի փուլից կազմված ծրագիրը մեկնարկել է 2021 թվականից. տեխնիկական ու բնապահպանական ուսումնասիրությունների արդյունքում որոշում է կայացվել նախագիծն իրականացնել Երևանում:

Երևանը պատրաստվում է ամբողջապես անցնել «կանաչ» էներգիայի սպառման: Էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտները համայնքը դիտարկում է ոչ միայն որպես անվտանգ, «խելացի» և մրցունակ քաղաքային տնտեսություն կառուցելու նախադրյալ, այլև՝ բնապահպանական խնդիրները լուծելու արդյունավետ միջոց։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն