Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_MHM0153286
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին 0 ։1 հաշվով զիջեց Խորվաթիային

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D խմբի հերթական տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Խորվաթիային: 

Հանդիպման մեկնարկում խորվաթները առավելություն ունեին, սակայն Հայաստանի ընտրանին շեշտը դրել էր հակագրոհների վրա: Հյուրերին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել անկյունայինի խաղարկումից հետո: Աչքի ընկավ Անդրեյ Կրամարիչը (16-րդ րոպե): Առաջին կեսում Հայաստանի ընտրանուն այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը:

Երկրորդ կեսի մեկնարկում էլ առավելությունը խորվաթներինն էր: Հայաստանի ընտրանու կազմում հաջող էր գործում Օգնեն Չանչարևիչը: 

Խորվաթիայի ընտրանին շարունակում էլ վերահսկել խաղը, իսկ Հայաստանի ընտրանու գրոհների եզրափակումը մնում էր անհաջող:

Հայաստան-Խորվաթիա` 0:1: