A
A
Բենիկ Ագասարովը տարել է 5 անընդմեջ հաղթանակ․ շախմատի ԵՊԱ
Աջակցիր «Ա1+»-ինՌումինիայի Մամայա քաղաքում շարունակվում է 2023 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը։
Կայացած 5 տուրից հետո Հայաստանի 14-ամյա շախմատիստ Բենիկ Ագասարովը տարել է 5 հաղթանակ և միայնակ գլխավորում է աղյուսակը։ Այսօր նա կմրցի իրեն հետապնդող ադրբեջանցի Ռուստամ Ռուստամովի հետ, որը ետ է մնում կես միավորով։
Մեր մյուս մասնակիցներից Տիգրան Համբարձումյանը (մինչև 12 տղաներ) վաստակել է 4,5 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը։ Հայաստանի 7 շախմատիստ ունեն 4-ական միավոր և նույնպես պայքարում են մեդալների համար։
Հիշեցնենք, որ շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից։