Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+hajastan 10.09. (1)
A A
Սպորտ

Հայաստան - Խորվաթիա հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

Եվրո-2024-ի Հայաստան - Խորվաթիա ընտրական հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հանդիպման մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը: Մրցավարի օգնականներն են Նիկոլյա Դանոսը և Սիրիլ Մունյոն, չորրորդ պաշտոնյան՝ Ռուդի Բուկեն:

VAR-ի մրցավար է նշանակվել Ժերոմ Բրիսարը, VAR-ի մրցավարի օգնական՝ Էրիկ Վատելյեն:

Հիշեցնենք, որ Հայաստան - Խորվաթիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին, ժամը 20։00-ին։