Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+kroatia
A A
Սպորտ

Հայաստանը ավելի լուրջ մրցակից է. Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը Լատվիային երեկ 5:0 հաշվով ջախջախելուց հետո այսօր հանդիպել է լրագրողներին և խոսել Հայաստանի հետ առաջիկա խաղի մասին:

 

«Լատվիայի հետ մենք կարգապահ խաղացինք սկզբից մինչև վերջին րոպեն: Հիմա մեր հետ ավելի լուրջ մրցակից է խաղալու: Հայաստանը 4:2 հաշվով վստահ հաղթել է Ուելսին, իսկ Թուրքիայի հետ երեկվա խաղում երկար ժամանակ առջևում էր հաշվի մեջ: Վերլուծությունների միջոցով մենք կոնկրետ տեղեկություններ կստանանք նրանց մասին: Այնուամենայնիվ, ամեն ինչ կախված է մեզանից, թե ինչպես կդրսևորենք մեզ այդ խաղում, ինչպես կպատասխանենք մրցակցի կողմից առաջադրած խնդիրներին: Հայաստանը հարգանքի արժանի մրցակից է, մենք նրանց չէինք սպասում Եվրոպայի առաջնության ուղեգրերի համար պայքարում: Քայլ առ քայլ գնում ենք առաջ, և եթե արդյունքը մեր ուզածով լինի, ապա ևս մեկ քայլ կանենք դեպի Եվրոպայի առաջնություն տանող ճանապարհին», - ասել է աշխարհի բրոնզե մեդալակիրների գլխավոր մարզիչը:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն երեկ Թուրքիայում ոչ-ոքի է խաղացել այդ երկրի թիմի հետ՝ 1:1: Հինգ տուրից հետո թուրքերը 10 միավորով գլխավորում են աղյուսակը: Մեր թիմը չորս խաղից հետո վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը: Նույնքան միավոր ունի նաև Խորվաթիան, որը, սակայն, գնդակներով ընթանում է 2-րդ հորիզոնականում, բացի այդ մեկ խաղ քիչ է անցկացրել:

 

Հայաստան – Խորվաթիա ընտրական հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի տոմսերը վաղուց սպառված են, ուստի «անշլագ» է սպասվում այդ օրը: