A
A
Տղամարդը ձուկ որսալու ժամանակ հոսանքահարվել է և մահացել
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 8-ին, ժամը 15.55-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից Եղեգնաձորի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ Շատին գյուղի գետի մեջ հոսանքահարված մարդ կա:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Գետափ գյուղի բնակիչ, 1969 թ․ ծնված Ս․ Հ․-ն, Եղեգիս գետից էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու նպատակով մտել է առանձնատանը հարակից սելավատարը, հոսանքահարվել է ու մահացել:
Դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերվել են հաղորդալարեր և ձկնորսական ցանց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
`