Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Դադարեցվեց Հերացի փողոցում գտնվող բենզալցակայանի գործունեությունը (տեսանյութ)

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մ.Հերացի 2/5 հասցեում «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների նկատմամբ։

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։ Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից նշյալ բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացվել։

Սեպտեմբերի 8-ին Տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և ներքին գործերի նախարարության համատեղ իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանի գործունեությունը փաստացի դադարեցվեց, և այն ապամոնտաժվեց։ Բենզալցակայանը շահագործող ընկերության առջև պահեստարաններում առկա վառելիքն ամբողջությամբ դատարկելու և չեզոքացնելու պահանջ է դրվել։