Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Երևանում շրջայցի ընթացքում ծանոթանում է իրականացվող ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում շրջայցի ընթացքում ծանոթանում է իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: 

«Էրեբունի վարչական շրջանում ավարտական փուլում են թիվ 6 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները:
768 աշակերտ ունեցող դպրոցը դռները կբացի հոկտեմբերի 1-ին:
Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 211 մլն դրամ»,- հայտնել է նա։