Եթե պարտվենք, ապա դուրս կմնանք հետագա պայքարից. Ալեքսանդր Պետրակով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵվրո-2024-ի ընտրական փուլի Թուրքիա – Հայաստանի հանդիպումից առաջ կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և ֆուտբոլիստ Էդուրադ Սպերցյանի մամուլի ասուլիսը:
«Մեզ վաղը կարևոր հանդիպում է սպասվում: Եթե Թուրքիան հաղթի, ապա 90 տոկոսով կլուծի եզրափակիչ փուլ մտնելու հարցը, իսկ մենք կբարդացնենք մեր խնդիրը: Ինչպես ասաց Էդուարդ Սպերցյանը, մեզ 5 եզրափակիչներ են սպասում: Դա նշանակում է, որ եթե պարտվենք, ապա դուրս կմնանք հետագա պայքարից», - ասել է գլխավոր մարզիչը:
Խոսելով փորձառու հարձակվող Տիգրան Բարսեղյանի բացակայության մասին, ուկրաինացի մասնագետը նշել է, որ դա մեծ ազդեցություն չի թողի թիմի խաղի վրա, քանի որ կան հարձակման գծում այնպիսի խաղացողներ, որոնք կարող են փոխարինել վնասվածք ստացած Բարսեղյանին:
Հիշեցնենք, որ Թուրքիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին, Էսքիշեհիրի համանուն մարզադաշտում: