Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+havakakan
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ժամանել է Թուրքիա

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ժամանել է մրցավայր: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Խոսքը վերաբերում է Էսքիշեհիր քաղաքին, որտեղ վաղը կկայանա Եվրո-2024-ի ընտրական փուլի Թուրքիա – Հայաստան հանդիպումը:

Այսօր նախատեսված Ալեքսանդր Պետրակովի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Դրանից հետո Հայաստանի հավաքականը կանցկացնի նախախաղային մարզում Էսկիշեհիրի համանուն մարզադաշտում:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Եվրո-2024-ի առաջիկա խաղերին չի մասնակցի մեր հավաքականի փորձառու հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Հայաստանի հավաքականը Թուրքիա է տարել 23 ֆուտբոլիստ, այնքան, որքան հարկավոր է հայտացուցակի համար:

Թուրքիա – Հայաստան խաղը կկայանա վաղը, սեպտեմբերի 8-ին, ժամը 22-45-ին: