Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+shtanga (1)
A A
Սպորտ

Իզաբելա Յայլյանը վնասվածք ստացավ, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց 7-րդ տեղը. ծանրամարտ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան նաև Հայաստանի պատվիրակները:

 

Կանանց 55 կգ քաշային կարգի Ա խմբում Իզաբելա Յայլյանը պոկում վարժությունում վնասվածք ստացավ և ստիպված լքեց մրցասպարեզը: Մեր երկրորդ մասնակիցը՝ Ալեքսանդրա Գրիգորյանը, երկամարտում ցույց տվեց 190 կգ (83+107) արդյունք և գրավեց 7-րդ տեղը: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց տայպեյցի Չեն Գուան Լին՝ 203 կգ: